Back-UPS®CS
Լավագույն պաշտպանությունը Ձեր գործնական համակարգիչների համար:
Պատմության մեջ համակարգչային ամենահուսալի անխափան սնուցման սարքի նորագույն թողարկում
Back-UPS CS առաջարկում է լավագույնը Ձեր բիզնեսի ու գրասենյակի համակարգչային ցանցի պաշտպանության համար: Այն Էներգիա է մատակարարում պահուստային մարտկոցից, որը հնարավորություն է տալիս Ձեզ աշխատել հոսանքի կարճաժամկետ և միջնաժամկետ խափանումների դեպքում:
Այն նաև պաշտպանում է Ձեր սարքը վնասակար ալիքներից և լիցքերից, որոնք առկա են Ձեր ծառայողական էլեկտրական ցանցերում և հեռախոսի լարերում: Բարձր գնահատականի արժանացած անջատող ծրագրային միջոցը ավտոմատ կերպով անջատում է Ձեր համակարգիչը հոսանքի երկարատև խափանման դեպքում:
Լրացուցիչ հնարավորություններն, ինչպիսիք են ձայնային վթարային ազդանշանները, LED ստատուսի ցուցիչները, փոփոխման ենթակա մարտկոցները, անջատման կոճակները և տրանսֆորմատոր բլոկի առանձնացված ելքերը Back-UPS CS –ը դարձնում են հիանալի միջոց պաշտպանելու Ձեր բիզնեսի արտադրողականությունը
հոսանքի խափանման մշտական վտանգից և տվյալների կորստից:
Հատկություններ և առավելություններ
| Պաշտպանություն: |
| Պաշտպանություն Տվյալների փոխանցման մալուխների լիցքերից: |
Պաշտպանում է միացված սարքերը ալիքներից,լիցքերից,կայծակից և էներգիայի այլ խափանումներից: |
| Մարտկոցով պաշտպանված և միայն տատանումներից պաշտպանող ելքեր: |
Խնայում է էներգիա և աշխատանքային ժամանակ՝ իրեն միացված մարտկոցի լիցք պահանջող սարքերի համար, մինչ առավել քիչ կարևոր սարքավորումները պաշտպանում է միայն տատանումներից: |
| Հարմարավետություն: |
| LED ստատուսի ցուցիչներներ: |
Տեսանելի ինդիկատորների միջոցով սարքի և հոսանքի կարգավիճակի արագ գնահատում: |
| Ձայնային վթարային ազդանշաններ: |
Տեղեկացնում է UPS-ի վիճակի և հոսանքի փոփոխության վերաբերյալ: |
| Տրանսֆորմատոր բլոկի առանձնացված ելքեր: |
Սարքը պաշտպանում է մուտքի տրանսֆորմատորի բլոկով, միաժամանակ չսահմանափակելով հասանելիությունը այլ սարքերի համար: |
| Ավտոմատ ինքնաթեստավորում: |
Մարտկոցի պարբերաբար իննաթեստավորումը երաշխավորում է մարտկոցի փոփոխման անհրաժեշտության ավելի վաղ հայտնաբերումը: |
| Մարտկոցի փոփոխում առանց գործիքների: |
Թույլ է տալիս մարտկոցի արագ և հեշտ փոփոխում: |
| Հասանելիություն: |
| Սառը Գործարկման հնարավորություն: |
Ժամանակավոր հոսանք է ապահովում մարտկոցից ,քանի դեռ ցանցում բացակայում է հոսանքը: |
| Աշխատանքի ընթացքում փոխարինվող մարտկոցներ: |
Սարքի պաշտպանության համար ապահովում է մաքուր և անխափան հոսանք՝ մարտկոցների փոփոխման ընթացքում: |
| Բեռի ավտոմատ վերամիացում UPS-ի անջատումից հետո: |
Ավտոմատ միացնում է իրեն միացված սարքավորումները՝ հիմնական հոսանքի միանալու դեպքում: |
| Շղթայի անջատման կոճակներ: |
Գերբեռնման դեպքերում արագ վերականգնման հնարավորություն: |
| Ապահովություն: |
| Հաստատված անվտանգություն: |
Հավաստիացնում է,որ սարքը փորձարկվել է և անխափան աշխատում է իրենց միացված ծառայություն մատուցող համապատասխան սարքավորումների հետ՝ նաև հատուկ միջավայրում. UL, FCC, CE, C-Tick սերտիֆիկացում: |