Back-UPS®ES
Լավագույն պաշտպանությունը Ձեր գործնական համակարգիչների համար:
Աշխարհում ամենահայտնի UPS նախատեսված համակարգիչների համար
Back-UPS ES-ը առաջարկում է լավագույնը Ձեր տան և գրասենյակի համակարգիչների պահպանման համար: Ամբողջովին վերակառուցված լինելով գործողության ընթացքում ավելի քիչ էներգիա ծախսելու նպատակով`
Back-UPS ES-ը մատակարարում է բավականաչափ էներգիա և Ձեզ հնարավորություն է ընձեռնում աշխատելու հոսանքի կարճաժամկետ և միջնաժամկետ խափանման պարագայում: Այն նաև պաշտպանում է Ձեր սարքը վնասակար
ալիքներից և լիցքերից, որոնք առկա են Ձեր ծառայողական էլեկտրական հոսանքի և տվյալների փոխանցման ցանցերում: Մոդելները պարունակում են բարձր գնահատականի արժանացած ծրագրային միջոցներ, որոնք ավտոմատ կերպով
իրենց հիշողության մեջ պահպանում են բաց ֆայլերը և անջատում համակարգիչը հոսանքի մեծամասշտաբ խափանման դեպքում: Լրացուցիչ հնարավորություններն, ինչպիսիք են ձայնային վթարային ազդանշանները, LED ստատուսի
ցուցիչները, փոփոխման ենթակա մարտկոցները, անջատման կոճակները և տրանսֆորմատոր բլոկի առանձնացված ելքերը Back-UPS ES –ը դարձնում են հիանալի միջոց պաշտպանելու Ձեր արտադրողականությունը և տվյալների
հնարավոր կորուստը հոսանքի մեծամասշտաբ խափանման ժամանակ:
Հատկություններ և առավելություններ
| Պաշտպանություն: |
| Մարտկոցով պաշտպանված և միայն տատանումներից պաշտպանող ելքեր: |
Խնայում է էներգիա և աշխատանքային ժամանակ՝ իրեն միացված մարտկոցի լիցք պահանջող սարքերի համար, մինչ առավել քիչ կարևոր սարքավորումները պաշտպանում է միայն տատանումներից: |
| Էներգիայի կուտակում: |
Պաշտպանում է միացված սարքերը ալիքներից, լիցքերից, կայծակից և էներգիայի այլ տատանումներից և խափանումներից: |
| Պաշտպանություն Տվյալների փոխանցման մալուխների լիցքերից: |
Միացված սարքերը պաշտպանում է տվյալների փոխանցման մալուխներից փոխանցվող հոսանքի տատանումներից և էլեկտրական լիցքերից: |
| Հաստատված անվտանգություն: |
Հավաստիացնում է,որ սարքը փորձարկվել է և անխափան աշխատում է իրենց միացված ծառայություն մատուցող համապատասխան սարքավորումների հետ՝ նաև հատուկ միջավայրում. UL, FCC, CE, C-Tick սերտիֆիկացում: |
| Հարմարավետություն: |
| Ձայնային վթարային ազդանշաններ: |
Տեղեկացնում է UPS-ի վիճակի և հոսանքի փոփոխության վերաբերյալ: |
| Ավտոմատ ինքնաթեստավորում: |
Մարտկոցի պարբերաբար ինքնաթեստավորումը երաշխավորում է մարտկոցի փոփոխման անհրաժեշտության ավելի վաղ հայտնաբերումը: |
| Սառը Գործարկման հնարավորություն: |
Ժամանակավոր հոսանք է ապահովում մարտկոցից ,քանի դեռ ցանցում բացակայում է հոսանքը: |
| Աշխատանքի ընթացքում փոխարինվող մարտկոցներ: |
Սարքը ապահովում է մաքուր և անխափան հոսանքով՝ մարտկոցների փոփոխման ընթացքում: |
| Շղթայի անջատման կոճակ: |
Գերբեռնման դեպքերում արագ վերականգնման հնարավորություն: |
| Տրանսֆորմատոր բլոկի առանձնացված ելքեր: |
Սարքը պաշտպանում է մուտքի տրանսֆորմատորի բլոկով, միաժամանակ չսահմանափակելով հասանելիությունը այլ սարքերի համար: |