Smart-UPS RT-ը մատակարարում է էներգետիկ բարձր խտություն, հոսանքի կրկնակի վերափոխման իրական օնլայն պաշտպանություն սերվերների, ձայնային/տվյալային ցանցերի, բժշկական լաբորատորիաների և լուսավորություն ապահովող
արտադրությունների համար: Ընդունակ լինելով պաշտպանել բեռնավորված սարքերը 1-ից 20kVA ռաքից/աշտարակից փոխակերպված ձևով`Smart-UPS RT-ին հասանելի է 2U -ից 12U: Այս խմբի UPS-ները ընդարձակվում են 15-ից
20kVA ի վիճակի լինելով էներգիայով մատակարարել բլեյդ սերվերներին և սարքավորումներով ծանրաբեռնված ռաքերին: Երբ աշխատաժամանակը պահանջվում է ժամեր, այլ ոչ թե րոպեներ Smart-UPS RT ունի հնարավորություն մարտկոցի
համապատասխան փաթեթի միջոցով վերափոխվելու և իրագործելու գործնական կրիտիկական համակարգերի հատուկ պահանջները: Ընդգրկելով PowerChute® կառավարում ծրագրային միջոցը հնարավորություն է տալիս անուշադրության մատնված
օպերացիոն համակարգերի ցանցի ապահով անջատում: Բոլոր 5kVA մոդելները ընդգրկում են ինտեգրվող Ցանցի կառավարման քարտ` առանձին կառավարման համար: Smart-UPS RT-ների ողջ մոդելային շարքը բարձր է գնահատվում այն հաճախորդների
կողմից, որոնք պահանջում են Էներգետիկ միջավայր`լարման մուտքի լայն պատուհանով, բացառիկ նեղ ելքի լարման շեղումների միջակայքով, հաճախականության կարգավորում, ներքին շրջանցում և հոսանքի մուտքի գործակցի ուղղում:
| Հասանելիություն |
| Ավտոմատ ներքին զննում |
Միացված սարքերը պահուստային մարտկոցից ապահովում է էնեգիայով ` UPS-ի գերծանրաբեռնվածության կամ թույլ տրված սխալի պարագայում: |
| Աշխատանքային ժամանակի մասշտաբացում |
Ըստ անհրաժեշտության` թույլ է տալիս լրացուցիչ աշխատանքային ժամանակի արագ ավելացման հնարավորություն |
| Մարտկոցի ճիշտ կառավարում |
Մաքսիմալացնում է մարտկոցի աշխատունակությունը և ապահովությունը` ի շնորհիվ անսխալ և խելացի վերալիցքավորման |
| Աշխատանքի ընթացքում փոխարինվող մարտկոցներ |
Սարքի պաշտպանության համար ապահովում է մաքուր և անխափան հոսանք՝ մարտկոցների փոփոխման ընթացքում |
| UPS-ի անջատումից հետո սարքերի ավտոմատ վերաբեռնում |
Միացված սարքը հոսանքի վերականգնումից հետո աշխատում է ավտոմատ կերպով |
| Ջերմաստիճանը փոխհատուցող մարտկոցի վերալիցքավորում |
Երկարեցնում է մարտկոցի օգտագործման ժամկետը `կարգավորելով լիցքավորման լարումը ըստ մարտկոցի ջերմաստիճանի |
| Կառավարում |
| Համակարգի կառավարում |
Ապահովում է UPS-ի առանձին կառավարում ամբողջ ցանցում |
| InfraStruXure-ի կառավարման համատեղելիություն |
Հնարավորություն է տալիս կենտրոնացված կառավարում APC InfraStruXure®-ի մենեջերի կողմից |
| SmartSlot |
Կարգավորում է UPS-ի հնարավորությունները կառավարման քարտերի միջոցով |
| LED ստատուսի ցուցիչներներ |
Տեսանելի ինդիկատորների միջոցով սարքի և հոսանքի կարգավիճակի արագ գնահատում |
| Շղթայական միացում |
Ապահովում է UPS-ի կառավարում շղթայական port-ի միջոցով |
| Ադապտացիա |
| Plug- և -Play լրացուցիչ մարտկոցներ |
Սարքերն ապահովում է մաքուր և անխափան հոսանքով UPS –ին աշխատանքային ժամանակ լրացուցիչ ավելացնելու դեպքում |
| Ռաքի/Աշտարակի վերափոխում |
Պաշտպանում է UPS-ում առաջնային ներդրումը աշտարակից դեպի ռաքի միջավայր տեղափոխման ժամանակ |
| Serviceability |
| Հեշտ փոխարինվող մարտկոցներ |
Ավելացնում է օգտակարությունը` հնարավորություն տալով օգտվողին կատարել մարտկոցների մոդեռնիզացում և փոփոխում `կրճատելով նորոգման համար նախատեսված ժամանակը |
| Ավտոմատ ինքնաթեստավորում |
Մարտկոցի պարբերաբար ինքնաթեստավորումը երաշխավորում է մարտկոցի փոփոխման անհրաժեշտության ավելի վաղ հայտնաբերումը |
| Կանխատեսում սխալի վերաբերյալ |
Տալիս է նախազգուշացում թերության վերաբերյալ `երաշխավորելով ոչ ակտիվ բաղկացուցիչ մասի փոփոխման անհրաժեշտությունը |
| Տեղեկատվություն մարտկոցի անջատման վերաբերյալ |
Զգուշացնում է,երբ պահուստային մարտկոցից էներգիա չի մատակարարվում |
| Ձայնային վթարային ազդանշաններ |
Ակտիվորեն տեղեկացնում է,թե արդյոք մարտկոցը միացված է սարքին, կարիք ունի վերալիցքավորման կամ արդյոք այն գտնվում է գերլիցքավորված վիճակում |
| Պաշտպանություն |
| Հաճախականության և լարման կարգավորում |
Առանց մարտկոցի օգտագործման` թույլ հաճախականության և լարման կարգավորումը բարձր հասանելիության հնարավորություն է տալիս |
| Էներգիայի կուտակում |
Պաշտպանում է միացված սարքերը ալիքներից, լիցքերից, կայծակից և էներգիայի այլ տատանումներից և խափանումներից |
| Էներգիայի մուտքի ֆակտորի ուղղում |
Նվազեցնում է տեղադրման ծախսերը` ավելի փոքր գեներատորների և լարերի օգտագործումը դարձնելով հնարավոր |
| Համատեղելիություն գեներատորի հետ |
Երաշխավորում է մաքուր և անխափան էնեգիայի հոսք դեպի սարքերը` հոսանքի մեծամասշտաբ խափանման դեպքում |
| Սառը գործարկման հնարավորություն |
Ժամանակավոր հոսանք է ապահովում մարտկոցից,քանի դեռ ցանցում բացակայում է հոսանքը |
| Շղթայի անջատման կոճակներ |
Գերբեռնման դեպքերում արագ վերականգնման հնարավորություն |
| Հաստատված անվտանգություն |
Հավաստիացնում է,որ սարքը փորձարկվել է և անխափան աշխատում է իրեն միացված ծառայություն մատուցող համապատասխան սարքավորումների հետ՝ նաև հատուկ միջավայրում. UL, FCC, CE, C-Tick սերտիֆիկացում |