APC Smart-UPS® XL-ը պաշտպանում է Ձեր տվյալների բազան արտաքին գործոններից`աշտարակից կամ ռաքից մատակարարելով կայուն, ցանցի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ էներգիա, ինչպես նաև թույլ է տալիս
աշխատաժամանակի մասշտաբացման հնարավորություն: Հաճախորդները հնարավորություն ունեն գտնելու մինչև անգամ 10 համապատասխանող մարտկոցների փաթեթ, որոնք անհրաժեշտության դեպքում UPS-ի աշխատաժամանակը կդարձնեն 24 ժամից
ավելի: Նախատեսված է երկարատև անընդհատ աշխատող հիմնական կիրառությունների՝ ներառյալ կարևորագույն կիրառությունների սերվերների և հիշասարքերի, IP և PBX ձայնային ցանցերի, ցանցային switch-երի և hub-երի համար:
Ընդգրկված PowerChute® ծրագրային միջոցի կառավարման համակարգը ինֆորմացիոն տեխնոլոգիաների ադմինիստրատորներին հնարավորություն է տալիս ցանցի ապահով անջատում և UPS-ի առաջատար կառավարում: UPS-ի լրացուցիչ
կառավարումը հնարավոր է SmartSlot-ի միջոցով: SmartSlot –ը դա ներքին հատույց է, որը հնարավորություն է տալիս լրացուցիչ աքսեսուարների տեղադրում` բարելավելով Ձեր UPS-ի աշխատանքը: Նախագծված լինելով նույն ստանդարտներին
համապատասխան ինչպես և բարձր գնահատականի արժանացած Smart-UPS-ները,որոնք տեղակայված են մոտ 10 միլիոն քանակությամբ, Smart-UPS XL-ը ավելացնում է աշխատաժամանակի հնարավորության առավելությունը այն բիզնես
նախագծերի համար,որոնք պահանջում են աշխատաժամանակի շարունակական ընթացք:
| Հասանելիություն |
| Աշխատանքային ժամանակի մասշտաբացում |
Ըստ անհրաժեշտության` թույլ է տալիս լրացուցիչ աշխատանքային ժամանակի արագ ավելացման հնարավորություն |
| Բարձր և ցածր լարման ավտոմատ կարգավորում |
Հասանելիության հնարավորություն է տալիս առանց մարտկոցի օգտագործման`կարգավորելով բարձր և ցածր լարումը |
| Էներգիայի կուտակում |
Պաշտպանում է միացված սարքերը ալիքներից,լիցքերից,կայծակից և էներգիայի այլ խափանումներից |
| Ջերմաստիճանը փոխհատուցող մարտկոցի վերալիցքավորում |
Երկարեցնում է մարտկոցի օգտագործման ժամկետը `կարգավորելով լիցքավորման լարումը ըստ մարտկոցի ջերմաստիճանի |
| Մարտկոցի ճիշտ կառավարում |
Մաքսիմալացնում է մարտկոցի աշխատունակությունը և ապահովությունը` ի շնորհիվ անսխալ և խելացի վերալիցքավորման |
| UPS-ի անջատումից հետո սարքերի ավտոմատ վերաբեռնում |
Միացված սարքը հոսանքի վերականգնումից հետո աշխատում է ավտոմատ կերպով |
| Ավտոմատ ինքնաթեստավորում |
Մարտկոցի պարբերաբար իննաթեստավորումը երաշխավորում է մարտկոցի փոփոխման անհրաժեշտության ավելի վաղ հայտնաբերումը |
| Սառը Գործարկման հնարավորություն |
ժամանակավոր հոսանք է ապահովում մարտկոցից,քանի դեռ ցանցում բացակայում է հոսանքը |
| Տեղեկատվություն մարտկոցի անջատման վերաբերյալ |
Զգուշացնում է,երբ պահուստային մարտկոցից էներգիա չի մատակարարվում |
| Համատեղելիություն գեներատորի հետ |
Երաշխավորում է մաքուր և անխափան էնեգիայի հոսք դեպի պաշտպանված սարքը,երբ օգտագործվում է գեներատորի հոսանքը |
| Կառավարում |
| Համակարգի կառավարում |
Ապահովում է UPS-ի առանձին կառավարում ամբողջ ցանցում |
| SmartSlot |
Կարգավորում է UPS-ի հնարավորությունները կառավարման քարտերի միջոցով |
| Ձայնային վթարային ազդանշաններ |
Ակտիվորեն տեղեկացնում է,թե արդյոք մարտկոցը միացված է սարքին, կարիք ունի վերալիցքավորման կամ արդյոք այն գտնվում է գերլիցքավորված վիճակում |
| LED ստատուսի ցուցիչներներ |
Տեսանելի ինդիկատորների միջոցով սարքի և հոսանքի կարգավիճակի արագ գնահատում |
| Շղթայական միացում |
Ապահովում է UPS-ի կառավարում շղթայական port-ի միջոցով |
| InfraStruXure-ի կառավարման համատեղելիություն |
Հնարավորություն է տալիս կենտրոնացված կառավարում APC InfraStruXure®-ի մենեջերի կողմից |
| Ծառայություններ |
| Հեշտ փոխարինվող մարտկոցներ |
Ավելացնում է օգտակարությունը` հնարավորություն տալով օգտվողին կատարել մարտկոցների մոդեռնիզացում և փոփոխում` կրճատելով նորոգման համար նախատեսված ժամանակը |
| Աշխատանքի ընթացքում փոխարինվող մարտկոցներ |
Սարքը ապահովում է մաքուր և անխափան հոսանքով մարտկոցների փոփոխման ընթացքում |
| Կանխատեսում սխալի վերաբերյալ |
Տալիս է նախազգուշացում թերության վերաբերյալ `երաշխավորելով ոչ ակտիվ բաղկացուցիչ մասի փոփոխման անհրաժեշտությունը |
| Շղթայի անջատման կոճակներ |
Գերբեռնման դեպքերում արագ վերականգնման հնարավորություն |
| Ադապտացում |
| Plug- և -Play լրացուցիչ մարտկոցներ |
Սարքերն ապահովում է մաքուր և անխափան հոսանքով UPS –ին լրացուցիչ աշխատանքային ժամանակ ավել;ացնելու դեպքում |
| Լարման փոխանցումը կարգավորող կետեր |
Առավելագույնի է հասցնում մարտկոցի օգտագործման ժամկետը`ընդարձակելով լարման մուտքի պատուհանը կամ փոքրացնելով լարումը կարգավորող ելքը |
| Լարման զգայունության Կարգավորում |
UPS-ին տալիս է հատուկ էներգետիկ միջավայրում կամ գեներատորների հետ կիրառություններում օպտիմալ կերպով ադապտացվելու կարողություն |
| Ապահովություն |
| Հաստատված անվտանգություն |
Հավաստիացնում է,որ սարքը փորձարկվել է և անխափան աշխատում է իրեն միացված ծառայություն մատուցող համապատասխան սարքավորումների հետ՝ նաև հատուկ միջավայրում. UL, FCC, CE, C-Tick սերտիֆիկացում: |